Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովը

Կայացավ ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 2-3-ը`  «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» դեղագործական ընկերության հովանավորությամբ, Հայաստանում առաջին անգամ կայացավ ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել էին «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպությունը և Երևանի Մխ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

 

Գիտաժողովն իր ելույթով բացեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Նա կարևորեց այն փաստը, որ Հայաստանում` հատկապես մարզերում, արդեն կայացել է ընտանեկան բժշկությունը:

 

Ընտանեկան բժշկության միջազգային և հայաստանյան պատմության մասին զրուցեցինք ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:


ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյան–   Ինչպիսի՞ն են ընտանեկան բժշկության միջազգային հեռանկարները:


–   Ընտանեկան բժշկությունը միջազգային նախագիծ է, որը Հայաստանում ներդրվեց 1998-ից: Այդ ոլորտը հիմնվում է կրթական ծրագրերի  միջազգայնացման վրա: Ներկա կոնֆերանսը դրան ուղղված ևս մի քայլ է: Կոնֆերանսին հրավիրված են միջազգային ասպարեզում հաջողության հասած հայազգի ընտանեկան բժիշկներ և ընտանեկան բժշկության դասախոսներ: Նրանց հետ շփումը ցույց տվեց, որ բավականին հեռանկարային է բուհում մեր վերամասնագիտացված ընտանեկան բժիշկների շարունակական բժշկական կրթության ապահովումը, և այն՝ երկարաժամկետ չլինելով հանդերձ, իր մեջ կներառի ընտանեկան բժիշկների կողմից ներկայացված բոլոր այն պահանջները, որոնք նպատակ կհետապնդեն իրենց պրակտիկայի համար անհրաժեշտ գիտելիքներ ստանալու:


–   Ի՞նչ ճանապարհ է անցել ընտանեկան բժշկությունը Հայաստանում:


–   Ընտանեկան բժշկությունը Հայաստանում ներդրվեց 1998-ից:  Դրանից հետո մեզ սպասում էին մի քանի բարդ փուլեր: Պետք էր առաջնային օղակի բժիշկներին` տեղամասային մանկաբույժներին, թերապևտներին, վերամասնագիտացնել որպես ընտանեկան բժիշկներ: Նրանք մեկամյա վերամասնագիտացման կուրս անցան համալսարանում: Դրան զուգահեռ, իրականացվեց նրանց աշխատանքային պայմանների բարելավվումը: Կլինիկաները զինվեցին բոլոր անհրաժեշտ սարքավորումներով՝ ապահովելու որակյալ առաջնային օգնություն բոլոր պացիենտներին, անկախ հիվանդի տարիքից, սեռից, սոցիալական դիրքից, հիվանդությունից:

 

2013 թ. Հոկտեմբերի 3-4-ը` Հայաստանում առաջին անգամ կայացավ Ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովը 2013 թ. Հոկտեմբերի 3-4-ը` Հայաստանում առաջին անգամ կայացավ Ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովը 2013 թ. Հոկտեմբերի 3-4-ը` Հայաստանում առաջին անգամ կայացավ Ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովը


–   Ընտանեկան բժիշկ, մանակույժ, թերապևտ... կա՞ աշխատանքային գործունեության տարբերություն նույն ամբուլատոր բուժհիմնարկներում աշխատելու պայմաններում:


–   Սա շատ բարդ և ծավալուն հարց է, կարելի է այս մասին երկար խոսել: Ես պարզապես կասեմ, որ ընտանեկան բժիշկն իր գործունեության մեջ ներառում է ինչպես մանկաբույժի, այնպես էլ մեծահասակի բժշկի գործունեությունը: Դա չի կարող կայանալ շատ արագ և չպետք է լինի արեստականորեն: Իրականում պետք  է համապատասխան կրթություն ստանա ընտանեկան բժիշկը, և դրանից հետո միայն կարողանա աշխատել:  Կրթությամբ մենք կկարողանանք բացառել պրակտիկայում հանդիպող ռիսկերը` կապված հիվանդների հետ:

 

2013 թ. Հոկտեմբերի 3-4-ը` Հայաստանում առաջին անգամ կայացավ Ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովը 2013 թ. Հոկտեմբերի 3-4-ը` Հայաստանում առաջին անգամ կայացավ Ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովը 2013 թ. Հոկտեմբերի 3-4-ը` Հայաստանում առաջին անգամ կայացավ Ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովը


–   Կայացման ո՞ր փուլում է այժմ ընտանեկան բժշկությունը Հայաստանում: 


–   Այն ամբողջությամբ կայացել է գյուղական վայրերում: Մենք փորձում ենք կայունացնել այն նաև մայրաքաղաքում: Այդ նպատակով համալսարանում ստեղծում ենք առողջության առաջնային պահպանման կենտրոններ և կլինիկաներ, մանրակրկիտ աշխատանք է տարվում կրթական ծրագրերի վրա: Այդ խնդրի վրա միաժամանակ աշխատում են հասարակական կազմակերպություններ, որոնք փորձում են համախմբել ընտանեկան բժիշկներին: Այժմ նոր փուլ է սկսվել, որը կոչվում է  ընտանեկան բժշկի շարունակական կրթություն: Ես հատուկ շեշտը դնում եմ կրթության վրա, քանի որ նախ ներկայացնում եմ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը, երկրորդը`  ղեկավարել եմ ընտանեկան բժշկության ամբիոնը, և երրորդ` համոզված եմ, որ բժշկի գործունեության հաջողությունը հիմնվում է իր գիտելիքների և ունակությունների վրա:

 

ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Մարինա ՕհանյանԳիտաժողովի մանրամասների, թեմաների կարևորության մասին խոսեցինք «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպության համանախագահ, ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մարինա Օհանյանի հետ:

–   Տիկին Օհանյան, ո՞րն է այս գիտաժողովի առանձնահատկությունը:


–   Այսօր առաջին անգամ Հայաստանում միջազգային գիտաժողով է` նվիրված ընտանեկան բժշկության արդի խնդիրներին: Մինչ այս մենք շատ միջոցառումներ ենք կազմակերպել, բայց միջազգային աջակցություն` ի դեմս 5 զեկուցողների, առաջին անգամ ենք ստանում: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ բոլոր զեկուցողները` թե´ Մեծ Բրիտանիայից, թե´ Շվեդիայից, թե´ԱՄՆ-ից,  ազգությամբ հայ են:


–   Ովքե՞ր են մասնակիցները:


–   Միջոցառումը նախատեսված է ընտանեկան բժիշկների, առաջնային օղակում աշխատող բոլոր բժիշկների համար: Կարևոր է, որ նրանք հետաքրքրւթյուն են ցուցաբերում նման միջոցառման հանդեպ, հակառակ դեպքում 400 մասնակից չէինք ունենա:


–   Ինչպիսի՞ն է ընտանեկան բժշկության ներկա վիճակը Հայաստանում:


–   Կարելի է հաստատել, որ ընտանեկան բժշկությունը Հայաստանում արդեն կայացել է, մեծ պահանջարկ ունի հատկապես մարզերում: Ընտանեկան բժշկին դիմում են անկախ սեռից, տարիքից, հիվանդությունից, և ստանում անհրաժեշտ խորհրդատվություն ու բուժում: Արտասահմանում առողջական խնդիրները 80%-ով լուծում են գտնում առաջնային օղակում, ու անհրաժեշտություն չի լինում դիմել հիվանդանոց կամ նեղ մասնագետի:

 


–   Չկա՞ մտավախություն, որ դրանով կստվերվի նեղ մասնագետների աշխատանքը:


–   Չեմ կարծում, որովհետև ընտանեկան բժիշկը անհրաժեշտության դեպքում ուղղորդում է հիվանդին նեղ մասնագետի մոտ, նաև պետք է ունենա որոշակի խնդիրների լուծման հմտություններ: Եթե, օրինակ, թերապևտի կամ մանկաբույժի մոտ փորլուծությամբ հիվանդ է գալիս, նա նշանակում է դեղորայքային բուժում և այսքանով խնդիրը վերջանում է: Իսկ եթե, օրինակ, նմանատիպ մի քանի դեպք է գրանցվում, ապա ընտանեկան բժիշկը պետք է մտածի նաև հիվանդության աղբյուրի, պատճառի մասին:


–   Ե՞րբ դիմել բժշկի, ե՞րբ բուժումը կազմակերպել տանը, ե՞րբ՝ ստացիոնարում:


–   «Դիմել բժշկին» չի նշանակում պարտադիր գանգատ ունենալ: Ամբողջ աշխարհում կարևորվում է կանխարգելումը, առողջ ապրելակերպը: Եթե կարողանանք փոքչ-ինչ փոխել այս կարծրատիպը, կհասնենք այն արդյունքին, որ մարդիկ դիմեն բժշկին ո´չ միայն լուրջ հիվանդության կամ երբեմնի հիվանդության սրացման փուլում, այլ նաև դրանք կանխարգելելու նպատակով: Այս դեպքում առողջապահության վիճակը կտրուկ կբարելավվի` առանց մեծ ներդրումների:

 

ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Մարինա Օհանյան


–   Ո՞ր դեպքերում բուժումը կազմակերպել տանը:


–   Կան կոնկրետ գործառույթներ, որոնց սահմանը չի կարող անցնել ընտանեկան բժիշկը: Շատ դեպքերում ընտանեկան բժիշկը հարկադրված է հիվանդին շուտափույթ ուղեգրել հիվանդանոց: Շատ կարևոր է գիտակցել, թե որտեղ են սկսվում և ավարտվում ընտանեկան բժշկի պարտականությունները: Տարածված հիվանդությունների, հատկապես ոչ վարակիչ  հիվանդությունների, օրինակ, հիպերտոնիկ հիվանդության վարումն իրականացնում է ընտանեկան բժիշկը:


–   Ռացիոնալ հակաբիոտիկաթերապիա ընտանեկան բժշկի պրակտիկայում…


–   Շատ եմ կարևորում այս հարցը: Ես նույնիսկ հատուկ զեկույց ունեմ` նվիրված այս խնդրին: Մեր հիվանդները արդեն թեյի հետ հակաբիոտիկներ են խմում: Պետք է բացատրել, որ կարիք չկա առանց ցուցումների օգտագործել հակաբիոտիկներ, պետք չէ դրանք չարաշահել, որ վերջիներս չկորցնեն իրենց արդյունավետությունունը: Եթե այսպես շարունակվի, որոշ ժամանակ հետո դրանք ընդհանրապես կկորցնեն իրենց ազդեցությունը հարուցիչների վրա:


–   Ի՞նչ եք կարծում` խնդիրն առաջանում է բժշկի նշանակումի՞ց, թե՞ հիվանդի ինքնաբուժման արդյունք է:


–   Ե´վ այն, և´ մյուսը: Երբ Անգլիայում էի, հիվանդացա սուր շնչառական վիրուսային հիվանդությունով ու, կլիմայի փոփոխության հետ մեկտեղ, շատ ծանր էի տանում: Երկու շաբաթ շարունակ ջերմել եմ, ունեի հազ, վատ ինքնազգացողություն, բայց չեմ կարողացել բուժվել հակաբիոտիկով: Պատճառն այն էր, որ դեղատնից հակաբիոտիկ անհնար էր ձեռք բերել առանց դեղատոմսի, իսկ բժիշկները նախընտրում էին, որ իմ օրգանիզմը պայքարի և չէին նշանակում հակաբիոտիկներ: Կարծում եմ, որ Եվրոպական այս պրակտիկան անհրաժեշտ է կիրառելի դարձնել նաև Հայաստանում: Հակաբիոտիկները պետք է դուրս գրել միայն դեղատոմսով և միայն անհրաժեշտության դեպքում՝ հիմնավորված:


Հակաբիոտիկը շատ արդյունավետ դեղամիջոց է ճիշտ կիրառման դեպքում: Չպետք է չարաշահել, որպեսզի վաղը կրկին հնարավորություն ունենալ դիմելու հակաբիոտիկի օգնությանը՝ ակնկալելով դրական արդյունք:


Մեր հաջորդ զրուցակիցը գիտաժողովի գլխավոր աջակից «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանն է:


–   Ինչպիսի՞ն են հակաբիոտիկների հանդեպ նոր մոտեցումները:


–   Հակաբիոտիկը շատ արդյունավետ դեղամիջոց է: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չարաշահում են հակաբիոտիկների կիրառումը: Կոնֆերանսի նպատակներից մեկը հակաբիոտիկների ճիշտ կիրառման մասին իրազեկելն է՝ ճի´շտ հակաբիոտիկ, ճի´շտ տեղում, ճի´շտ ժամանակին, ճի´շտ հարուցչի դեպքում:


–   Ի՞նչ է առաջարկում  «Աստելլաս»-ը գիտաժողովին մասնակից բժիշկներին և նրանց պացիենտներին:


–   «Աստելլաս» ընկերությունն ունի բոլոր շարքերի հակաբիոտիկներ` սկսած ամինապենիցիլիններից մինչև մակրոլիդներ: Եթե թերապևտը սխալ նշանակեց հակաբիոտիկը, օգտագործեց ոչ թե առաջին խմբի հակաբիոտիկ, այլ ռեզերվային դեղամիջոց, կարող են գինեկոլոգիական, ուրոլոգիական խնդիրներ առաջանալ: Առաջին հերթին շահագրգրված ենք, որ ճիշտ նշանակվեն հակաբիոտիկները: «Աստելլաս»-ի  ընտանեկան բժիշկների հետ համագործակցության հիմաքարերից է նաև հրատապված այդ թեման, ուստի և աջակցում ենք նմանատիպ նախաձեռնությունները:


–   Ի՞նչ հակաբիոտիկներ եք ներկայացնում այսօր:


–   Մեր դեղաբազան շատ հարուստ է և բժշկին ընտրության լայն հնարավորություն  է տալիս, ինչպես, օրինակ, Ֆլեմոքսին Սոլյուտաբը, Ֆլեմոկլավ Սոլյուտաբը, Վիլպրաֆեն Սոլյուտաբը և այլն: Սրանք բոլորը արդյունավետ և բժիշկների վստահությունը վայելող դեղամիջոցներ են:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ